Բավ է պառակտվել
22-02-2023 19:48

ՄԱԿ-ի միջազգային դատարանը միջանկյալ միջոցներ է ձեռնարկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերող Հայաստանի հայցի վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է Լաչինի միջանցքի անխափան շահագործման համար միջանկյալ միջոցների անհրաժեշտությունը։ Համապատասխան որոշումը կայացվել է դատավորների կոլեգիայի կողմից՝ ավելի վաղ Հայաստանի կողմից ներկայացված հայցի քննարկումից հետո։

Որոշմանն աջակցել է 13 դատավոր, «դեմ»-են արտահայտվել միայն երկուսը։

Ըստ այդմն՝ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, իր ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Դատարանն արձանագրում է. 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը Հայաստանի և ԼՂ-ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է: Ընդ որում, շրջափակման հետևանքները զգացվում են մինչ օրս։ Մասնավորապես, խախտվել է հիվանդներին Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներ տեղափախելու հնարավորությունը։ Խոչընդոտներ կան սննդամթերքի և դեղորայքի, այդ թվում՝ կենսական նշանակության, առաքման գործում,

«Դատարանը ի գիտություն է ընդունում Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ նա շարունակում է բանակցել ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների հետ Լաչինի միջանցքով տեղաշարժի շուրջ, և պատրաստ է բանակցել հայկական կողմի հետ»,- ասված է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ.

Այնուամենայնիվ, նշել է դատարանը, դա չի վերցնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն անուղղելի վնաս հասցնելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարմամբ:

Հայաստանը նաև պահանջել է կիրառել միջոց՝ Ադրբեջանին կարգադրելով անհապաղ լիովին վերականգնել և ձեռնպահ մնալ բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների անխափան մատակարարումը ընդհատելուց: Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի մատակարարումը ԼՂ բնակիչներին: Հետևաբար այ միջոցը կատարման ենթակա չէ: