Բավ է պառակտվել
16-04-2021 14:30

Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունների մասին (տեսանյութ)

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցք վերադառնալու» մտադրության մասին Ադրբեջամի նախագահի հայտարարությունը։

Օրերս Իլհամ Ալիևը Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզ) և Երևանն անվանել էր «Ադրբեջանի պատմական տարածքներ» և հայտարարել Զանգեզուրի միջանցք ու Իրևան վերադառնալու մտադրության մասին։

«Բացառվում է։ Բացառվում է, որ աշխատանքների ընթացքում ես քննարկած լինեմ միջանցքի հարցը։ Այո, ընդունված է օգտագործել միջանցք բառը տրանսպորտային ուղղության առումով, բայց այս ենթատեքստում ես շեշտում եմ, որ անգամ տրանսպորտային միջանցքի առումով նման հարց չի քննարկվի»,- ասել է Գրիգորյանը լրագրողներին Երևանում։

Փոխնախարարն ընդգծել է, որ քննարկվում են ուղղությունները, որոնց իրավական կարգավորումները պետք է իրականացվեն բացառապես ԱՊՀ իրավական բազայի, միջազգային համաձայնագրերի և գործող կոնվենցիայի շրջանակներում, որորնց միացել է Հայաստանը։

«Այս հարթակում որևէ այլ ձևաչափով քննարկումներ ես չունեմ»,- նշել է նա։

Փոխվարչապետների եռակողմ խումբը

2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Համաձայն փաստաթղթի, ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կազմել տարածաշրջանում փոխադրումների իրականացման և դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման շուրջ ԱՊՀ շրջանակներում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի հաշվառում։