Բավ է պառակտվել
16-03-2023 10:28

Մենք պետք է լրացնենք ռուսների ներկայությունը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը տարածաշրջանում Արևմուտքի դերի մասին

Արևմուտքը պետք է լրացնի ռուսների ներկայությունը տարածաշրջանում, Հանրայինին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Ես այստեղ եմ, ոչ այն պատճառով, որ դեմ եմ Ռուսաստանին կամ աշխատում եմ այստեղ ռուսական ներկայության դեմ: Ես հասկանում եմ, որ ռուս խաղաղապահները դեր են խաղում Հայաստանում և որոշ չափով կարողացան կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան»,- ասել է Ռասմուսենը:

Բայց միևնույն ժամանակ նա նշել է, որ խաղաղապահները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից շրջափակումն ու անցյալ տարվա ագրեսիան Հայաստանի դեմ։

«Հետևաբար, կարծում եմ, որ պետք է լրացնենք ռուսների ներկայություն Արևմուտքի ներկայությամբ, նորից նշեմ ԵՄ առաքելությունը, որն ուղարկվել է Հայաստան. սա ակնհայտ առավելություն է: Դա միանշանակ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, բայց հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանի հարաբերությունները, ընդլայնել ընկերների ցանկը, օգնել խուսափել հումանիտար ճգնաժամից Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կանխել Ադրբեջանի կողմից ապագա ագրեսիան»,- ասել է Ռասմուսենը։

Միրզոյանը հայտնել է, որ Բաքուն մերժել է ղարաբաղյան հարցի լուծման ռուսական տարբերակը
Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի Սահմանադրությանը համապատասխան
ԱՄՆ շուրջ 70 օրենսդիր պահանջում են Վաշինգտոնից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Նոր էսկալացիա չի լինի. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կլինի․ Փաշինյան
Մոսկվան կարծում է, որ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրներն ի հայտ եկան Արևմուտքի ներգրավմամբ»