Բավ է պառակտվել
03-10-2022 10:20

«Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև». Մարուքյանը՝ Կլաարին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կտրուկ պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ իբր թե «ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» մասին թվիթինն։
«Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում։ Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,- գրել է Մարուքյանն իր թվիթերում:
Ավելին, ընգդծել է դիվանագետը, փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

«Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ»,- նշել է Մարուքյանը:
Սարսափելի տեսանյութը և Կլաարի արձագանքը

Կիրակի օրը սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված անզեն հայ զինվորականների գնդակահարության տեսանյութը։ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հաստատել է տեսանյութի իսկությունը․ այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ հարձակման ժամանակ։ Այս արարքի կատարման տեղանքը, ռազմագերիներիը նույնականացվում են։

Կլաարի արձագանքը հետևյալն էր․ «Հայտնվել է ս մեկ տեսանյութ, որում երոմ է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին: Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի որի մեղավորները պետք է պատժվեն», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Սակայն ավելի ուշ նա մեկ այլ թվիթ է հրապարակել․. «Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները: Դրանք պետք է ուսումնասիրվեն, և իրական հանցագործները պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերում էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»։