Բավ է պառակտվել
08-12-2021 21:01

«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին հայտարարել է, որ կառավարությունը բանավոր պայմանավորվածությունների չի իրագործել բանակցային գործընթացում։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Փաշինյանի կառավարման օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել «բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու» մի արատավոր գործելաոճ։ Նրա խոսքով՝ հանրությունը բանավոր համաձայնությունների մասին իմանում է տևանքների մասին հանրությունն իմանում է դրանց իրագործումից հետո, երբ բախվում է նոր զիջումների՝ զորքերի դուրսբերման հրամանների, ճանապարհի հատվածի հանձնման և այլնի հետ։

«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել և այդ նարատիվը, որ կան բանավոր, գաղտնի պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություններ դժվար է պատկերացնել»,- ի պատասխան հայտարարել է Փաշինյանը։

Ռուստամյանը զարմացել է վարչապետի պատասխանից՝ ասելով, որ վերջինս է խոսել բանավոր պայմանավորվածությունների առկայության մասին.