Բավ է պառակտվել
31-05-2023 10:45

«Մենք չգիտեինք Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը». Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում ժողովրդավարության բացակայության պատճառով միայն մի քանի հոգի գիտեին Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը։

«Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի․ սա շատ կարևոր է նշել։ Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են ընդամենը մի քանի հոգի, դրա ամենավառ ապացույցն է»,- չորեքշաբթի օրը ասաց Փաշինյանը Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ։

Նա նշեց, որ ամենամեծ խնդիրը, որի հետ բախվել է, հենց դա է»,- նշեց նա։ «Սա է պատճառը, որ հիմա՝ ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ են իմանում ԼՂ հարցի մասին, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր են վերհանում»,- ասաց Փաշինյանը։