Բավ է պառակտվել
26-12-2019 16:31

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ․վարչապետ

«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»․ այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր սկսեց Կառավարության նիստը։ Նա մեջբերեց ԱՎԾ վիճակագրությունը, որի համաձայն՝ նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 10,1 տոկոս։
Վարչապետը նշեց,որ ապրանքների արտահանման աճ կա՝ 25,7 տոկոս, առևտրի շրջանառությունը աճել է 11,9 տոկոսով, ծառայությունները՝ 11,6 տոկոս, շինարարաւթյունը՝ 4,7 տոկոսով, արդյունաբերության աճը 9,3 տոկոս է, արտահանման աճն՝ 9 տոկոս:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով և գինիների արտահանումը 50 տոկոսով է աճել՝ ընդհանուր արժեքով 24 միլիոն դոլար և մրգային գինիները՝ 75 տոկոսով են աճել:
Վարչապետը մրգային գինիների արտահանման ցուցանիշներին ուշադրություն հրավիրեց և նշեց, որ ամենաշատ աճն են ցույց տվել:
«Նոր խմիչքի, նոր բրենդի ձեւավորման պրոցես է տեղի ունենում,քանի որ մրգային գինիների արտահանման աճը 11 ամիսներին կազմել է 75 տոկոս:
«Գիտեք, որ մրգային գինիները այդքան էլ տարածված չեն, փաստորեն այս ցուցանիշները ցույց են տալիս, որ դրանք կարող են բավական լուրջ հետաքրքրություն առաջացնել աշխարհում եւ, ըստ էության, հայկական «նոու-հաուի» էլեմենտներ են կրում իրենց մեջ»,-ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց նաև,որ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում, և դինամիկան կարևոր ,շեշտելով,որ
պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով էական ցուցանիշներ կան:
Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը՝ հանած բոլոր ավելացրած արժեքի հարկի վերադարձնելը, լինելու է տրիլիոն 461-ի շրջանակներում:

 

Արմինե Գևորգյան