Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքների: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Մենք Ալիևին հստակ ասել ենք, որ մենք մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Դա (Հայաստանի վրա հարձակումը՝ խմբ.) շատ լուրջ էր։ Մեր առաքելությունը կարող է մեծանալ։ Սա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտահոգություններ ունի, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին ԵՄ թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է մոտ ժամանակներս հարձակվել Հայաստանի տարածքի վրա։