ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացան ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը: Հանագամանալից քննարկվեց սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առևտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը և միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին միջազգային տարբեր հարթակներում ընդլայնվող համագործակցությունը, նախանշեցին փոխգործակցության նոր օրակարգային հարցեր:
Բավ է պառակտվել