Բավ է պառակտվել
13-11-2018 14:16

Հայաստանի ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է անվանել Լուկաշենկոյի հայտարարությունը

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը երեքշաբթի ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արված հայտարարությունը կոռեկտ չէ։

Նոյեմբերի 12-ին Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն շոշափել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը և հայտարարել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, իսկ անցումային փուլում գտնվող երկրի համար դա շատ մեծ բեռ է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո։

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին չի հաջողվել նոյեմբերի 8-ին Աստանայում կոնսենսունս ձեռք բերել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ։ Որշվել է վերադառնալ այդ հարցին դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին, իսկ մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը։

“Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ վեց անդամ պետությունների մասնակցությամբ։ Այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում նման իրավիճակների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա, և կառույցի ներսում խնդիրներ կան: Ինչ վերաբերվում է այս իրադրությանը, պետք է նշեմ՝ կոռեկտ չէ”,- ասել է Նաղդալյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը նախագահել է ՀԱՊԿ-ում 2015- 2017թ.թ. և այն համարվում է կազմակերպության լավագույն ժամանակաշրջանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի գիշերը որոշում է կայացրել ձերբակալել երկու ամսով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որպես մեղադրյալ են ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն, ով ազատ է արձակվել 5մլն. դրամ գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ ներկայումս հետախուզում է հայտարաված:
Օգոստոսի 1-ին հայկական կողմը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետկանչի գործընթացը։