Բավ է պառակտվել
12-01-2023 20:30

Հայաստանի ԱԳՆ-ն ավարտված չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Հայաստանի ԱԳՆ-ն բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք ավարտված են համարվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները։

«Ամենևին, 2022թ. դեկտեմբերին մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես ընդունված է ասել, խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին:»,- ասել է Վահան Հունանյանը Արմենպրես լրատվական գործակալությանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է ներկայացրել խաղաղ պայմանագրի իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիր։