Բավ է պառակտվել
04-11-2021 12:19

Անհրաժեշտ է կշռադատել ռիսկերը․ ԱԳՆ-ն «3+3» ձևաչափի մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը մեկնաբանել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը տարաշծաշրջանի երկրների համագործակցության ձևաչափի՝ թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած այսպես կոչված «3+3» հարթակի հարցում։
Խորհրադարանում բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում Գևորգյանը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն աարդեն 4 անգամ հանդես է եկել մեկնաբանություններով։
«Ուզում եմ նորից ընդգծել, որ այս թեման լուրջ ուսումնասիրություն է պահանջում, պետք է կշռադատվեն բոլոր ռիսկերն ու սպառնալիքները։ Մենք դիտարկում ենք բոլոր առաջարկները, հիմնվելով ԱԳՆ գործունեության հիմնական սկզբունքների վրան»,- նշել է փոխնախարարը։
Առաջնահերթությունների շարքում Գևորգյանը նշել է նաև Հայաստանի և արտերկրներում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը,դաշնակից և գորշընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանային խնդիրների կարգավորումը։
Նոր հարթակի գաղափարի մասին
2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ տարածաշրջանի վեց երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու գաղափարով (այսպես կոչված «վեցյակի հարթակ» կամ «3+3» ձևաչափ)։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ այս նախաձեռնության մասին հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ այն անվանելով «Վեցյակի հարթակ»։
Այժմ Մոսկվան ակտիվորեն ներգրավված է հարթակի գործարկման շուրջ բանակցություններում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, իրանական կողմ, ինչպես և Ադրբեջանն ու Թուրքիան, դրական է արձագանքել այս նախաձեռնությանը, աշխատանք է տարվում հայ գործընկերների հետ։ Մոսկվան հուսով է, որ Վրաստանը, չնայած առկա բոլոր խնդիրներին, «կկարողանա տեսնել իր առանցքային շահը նման խորհրդատվական մեխանիզմի ստեղծման հարցում»։