Բավ է պառակտվել
17-12-2021 15:00

ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու որոշման մասին․ հարկավոր է կոնսենսուսային որոշում

Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա, պատասխանել է «Արմենպրես»-ի հարցման Հայաստանի ԱԳՆմամլո քարտուղար Վահան Հունանյանը`անդրադառնալով Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։
Դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ (ԵՏԲԽ), Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։

«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,- ասել է Հունանյանը։

Դեկտեմբերի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա սկզբունքները, և, որ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձևաչափով, կնպաստի «տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դեկտեմբերի 16-ին նշել է, որ ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակը Ադրբեջանին ավելի շատ օգուտներ է խոստանում կազմակերպության գործունեության մասին իրազեկվածության տեսանկյունից։
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան ունեն դիտորդ երկրների կարգավիճակ։ ԵՏԲԽ-ն ԵԱՏՄ-ի բարձրագույն վերազգային ​​մարմինն է, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտական ​​գործող վերազգային ​​կարգավորող մարմին է։