Բավ է պառակտվել
17-07-2020 15:17

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն ՀՀ ԱԳՆ խոսնակ Նաղդալյան

Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի ընթացքում հնչեցրած հայտարությանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանս է ընդգծել, որ ղարաբաղյան հարցի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել. «Եթե բանակցություններն անիմաստ լինեն, «այլ կերպ կգործենք»։

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` եթե բանակցություններից դուրս գալու սպառնալիքն այդ շարքից է, ապա դա զարմանալի չէ։
«Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյո՞ք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք:
Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ո՛չ զարմացնում է, ո՛չ էլ տպավորում։ Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից»:,–նշված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ –ի կայքում։

 

 

Արմինե Գևորգյան