Բավ է պառակտվել
21-05-2019 14:03

Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի և Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մանրամասները

Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը երեքշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա ասել է, որ այդ մասին հավելյալ մանրամասներ կտրամադրվեն, իսկ այս պահին կարող է հայտնել, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն ու ծրագրերը։

“Համանախագահների այցը լինելու է տարածաշրջանային, նրանք կայցելեն Երևան, Ստեփանակերտ և Բաքու, հավելյան տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ”,- ասել է Նաղդալյանը։
Նա նաև նշել է, որ համանախագահներն առաջարկել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, բանակցությունները շարունակվում են։

“Մենք սպասում ենք որոշակի տեխնիկական դետալների հստակեցման անցկացման վայրը և ժամկետները հայտնելու համար։ Հաշվի առնելով նախկին հանդիպումների աշխարհագրությունը, քանի որ մենք ունեցանք հանդիպումներ տարբեր մայրաքաղաքներում, նաև ունեցանք հանդիպում համանախագահ երկրների մայրաքաղաքում՝ Փարիզում և Մոսկվայում, չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում կամ մեկ այլ մայրաքաղաքում: Բայց այս առումով մենք պետք է սպասենք տեխնիկական մանրամասներին կազակերպիչներից”,- ասել է Նաղդալյանը։