Բավ է պառակտվել
30-10-2014 18:35

Հայաստանի ԱԳՆ-ն կշարունակի աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված աշխատանքների մեծ մասն իրականացվել է այս եւ նախորդ տարի, մենք շարունակում ենք գործել այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ 2015-ի ապրիլի 24-ից հետո այդ ամսաթվի հետ կապված բոլոր միջոցառումները կավարտվեն: «Մենք հետեւողական աշխատանքներ ենք իրականացնելու ողջ 2015-ի ընթացքում»,-ասել է նա: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին, թե 2015-ի բյուջեում գումար հատկացվե՞լ է այն դեպքի համար, եթե հանկարծ ասենք 20 երկրների նախագահներ ընդունեն Սերժ Սարգսյանի հրավերը եւ 2015-ի ապրիլի 24-ին ժամանեն Երեւան, Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ նման դեպքերում միջոցներ հատկացվում են պահուստային ֆոնդից: