Բավ է պառակտվել
29-06-2017 14:39

ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարված զենքի նոր խմբաքանակի վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղական Շավարշ Քոչարյանը հինգշաթի օրը մեկնաբանել է վերջերս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարարումները.
«Այն, որ այդպիսի պայմանագիր կա, ու որ այն դեռ գործելու է՝ մեզ համար նորություն չէ: Անվտանգության հարցերում մենք առաջին հերթին պետք է հույսներս մեզ վրա դնենք: Բացի այդ պետք չէ ավելորդ սպասումներ ունենալ»,- լրագրողներին ասել է Քոչարյանը:
Նրա խոսքերով հայկական կողմի դիրքորոշումը տվյալ հարցում հստակ և պարզ է, և այն բազմիցս է բարձրաձայնվել ամենատարբեր մակարդակներում:
« Մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և այլ գործընկերների հետ՝ ելնելով գոյություն ունեցող իրականությունից»,- ավելացրել է Քոչարյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Ղարաբաղում լայնածավալ պատերազմի հավանականությունը, փոխնախարարը ասել է, որ հայկական կողմը միշտ էլ պետք է պատրաստ լինի հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին:
«Մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք այն բանին, որ մեր հարևանը կարող է դիմել ցանկացած քայլի»,- ընդգծել է Քոչարյանը:
Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին, ապա փոխնախարարը նշել է, որ տվյալ ոլորտում առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ է անհրաժեշտ:
«Վիեննայում խոսվում էր հենց այդ մասին: Երբ կրակում և սադրանքներ են ստեղծում, բարդ է բանակցային գործընթացում առաջ շարժվելը»,- ընդգծել է Քոչարյանը:
Միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու, առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: