Բավ է պառակտվել
06-11-2018 12:51

Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Գերմանիայում “հայկական մաֆիայի” և դրա հետ անռընչվող անձանց մասին տեղեկությունների արժանահավատությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Գերմանիայում “հայկական մաֆիայի” և դրա հետ անռընչվող անձանց մասին տեղեկությունների արժանահավատությունը, երեքշաբթի ասել է արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը 2019թ. Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովներում լսումների ժամանակ:

Der Spiegel-ում հրապարակված հոդվածի համաձայն “երեք տարի ոստիկանությունը փորձել է ձերբակալել Գերմանիայում հայկական մաֆիայի անդամներին: Խիստ գաղտնի, Fight against thieves in law (Պայքար “օրենքով գողերի” դեմ) անվանմամբ հետաքննությունն իրականացրել է Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը (BKA)` վեց երկրային գործակալությունների (LKA) հետ համտեղ: Պարբերականն ընդգծել է, որ այս գործողությունը Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենալայնածավալ գործողություններից մեկն է: Որպես խմբավորման հավանական անդամներ են նշվել նաև հայազգի հայտնի բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Կարո Մուրատը և նրա եղբայրը։ Բացի այդ, հանցավորության թեման շոշափել է նաև դիվանագիտական հարաբերությունները։ Der Spiegel-ի և MDR- ի տվյալներով, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր աջակցությունն է առաջարկել է հայկական մաֆիայի դեմ պայքարում: Սակայն BKA-ն խորհուրդ է տվել չընդունել համագործակցության առաջարկը, նշելով, որ քննիչները չեն բացառում “օրենքով գողերի” կապերը Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ։

«Մենք կապի մեջ ենք գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար։ Հաշվի առնելով խնդրի առանձնահատկությունը և այն, որ որոշ, այդ թվում՝ դիվանագետների անուններ են նշվում, նպատակահարմար չեմ գտնում ավելի մանրամասն տվյալներ տրամադրել”,-ասել է Նազարյանը։
Նա նշել է, որ Գերմանիային ուղղված հարցումների պատասխանները ստանալուց հետո, հնարավոր է՝ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն։
Der Spiegel-ի և MDR հեռուստառադիոընկերության տրամադրության տակ եղած հետաքննության նյութերում «օրենքով գողերը» նկարագրվում են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցագործության բարձրաստիճան հեղինակություններ։ Հրապարակման մեջ ասում է, որ նրանք նաև վերահսկում են հայկական մաֆիոզ կառույցները Գերմանիայում:

“Հաշվարկի կետ” է հանդիսացել 2014թ հունիսին Էրֆուրտում երկու հանցավոր կյանների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը։ Այն ժամանակ հարուցվել է ավելի քան 14 քրեական գործ, հետաքննություն է սկսվել ֆինանսական մեքենայությունների մեջ կասկածվող 42 անձի դեմ։ Der Spiegel-ի կողմից հղում արվող BKA մասնագետների, խոսքերով Գերմանիայում հայկական մաֆիան «իրականում գոյություն ունի»: Ռուս-եվրասիական քրեական շրջանակների մյուս խմբերի հետ միասին այն տիրապետում է «զգալի ֆինանսական» ռեսուրսների և կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այնուամենայնիվ, ապացույցների բացակայության պատճառով հետաքննության արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների և քրեական գործերի: