Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու Երևանի պատրաստակամության մասին։ «Խոսքը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին է։ Մենք մշտապես վերահաստատում ենք մեր վճռականությունն այս հարցում, և ես անկեղծորեն հավատում եմ, որ եկել է ժամանակը կյանքի կոչելու այդ պայմանավորվածությունները և գործնականում արդյունքներ տեսնելու»,- ասել է Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի հետ մամուլի ասուլիսում։ Հայ նախարարի խոսքով, թուրք քաղաքական գործիչների հետ երկխոսության ընթացքում Հայաստանը կոնկրետ պայմանավորվածություններ է ձեռք բերել հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և միջազգային օրակարգը։ Հունիսի 25-ին Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։
Բավ է պառակտվել