Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հայկական կողմը ՌԴ խաղաղապահների գործունեության հնարավոր խնդիրների առաջացման մասին իր մտահոգությունները ՌԴ ղեկավարությանը հայտնել է դեռ փետրվարին։
«Տեղեկացնում ենք, որ հայկական կողմը ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման մասին իր մտահոգությունները ՌԴ բարձրագույն ղեկավարությանը գրավոր կերպով հայտնել է դեռ 2021 թվականի փետրվարին»,,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

Բավ է պառակտվել