Բավ է պառակտվել
20-06-2016 10:51

Ավստրիայի ԱԳՆ -ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման սխեմա է առաջարկել

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել ԵՄ-ին աստիճանաբար վերացնել հակառուսական պատժամիջոցները: «Ես հավատում եմ, որ մենք պետք է աստիճանաբար գանք իրավիճակին, որի ընթացքում Մինսկի արձանագրության կատարման յուրաքանչյուր քայլ պետք է ուղղեկկցվի պատժամիջոցների քայլ առ քայլ վերացմամբ», - ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ ժամանակն է «զգալի քայլ կատարել Ռուսաստանին ընդառաջ»: Ըստ նախարարի, ԵՄ-ում արդեն քննարկումներ են ընթանում, որ Ռուսաստանի դեմ միջոցառումները սխալ ճանապարհ են:

Կուրցը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանն, իր հերթին, Եվրոպային ընդառաջ կգնա: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Դրանց մեղմացման կամ վերացման համար պատրաստ են քվեարկել եվրոպական հինգ երկրներ`Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան և Սլովակիան: Սահմանափակումների երկարաձգումը կքննարկվի հունիսի 21-ին` ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: