Բավ է պառակտվել
10-06-2015 11:18

Բրազիլիայի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիային

Բրազիլիայի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ այդ երկրի արտաքին քաղաքական ծառայությունը ցավում է Թուրքիայի կառավարության որոշման համար, բայց չնայած դրան, կան գաղափարներ և դիրքորոշումներ, որոնք ենթակա չեն փոփոխության:
ԱԳՆ-ն ցավ է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված Բրազիլիայի Սենատի ընդունած բանաձևը, որը հայ ժողովրդին կարեկցություն է հայտնում՝ անմեղ նահատակների համար,
Թուրքիայի կառավարության նման պահվածքին է հանգեցրել:
«Հունիսի 1-ին, Բրազիլիայում Թուրքիայի դեսպանը այցելել է ԱԳՆ: Նրան ընդունել, և Սենատում ընթացող գործընթացների վերաբերյալ լիրաժեք բացատրություն է տվել, ԱԳ գլխավոր քարտուղար, դեսպան Սերխիո Դենեսը: Նա նշնել է, որ կան տեսակետներ և ավանդական դիրքորոշումներ՝ մի շարք հարցերի շուրջ, որոնք ենթակա չեն փոփոխության: Նույն բացատրություններն են տրվել նաև Բրազիլիայում ՀՀ դեսպանին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Բրազիլիայի Սենատն այդ որոշումն ընդունելիս հիմնվել է իր ունեցած անկախ լիազորությունների վրա, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ:
Միևնույն ժամաանկ Բրազիլիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ պաշտոնական և ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ շուտով կվերադառնան սովորական հուն:
Հիշեցնենք, որ Սենատի կողմից Հայող ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո, Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Բրազիլիայից իր դեսպանին հետ կանչելու մասին:
«Ամեն անգամ, երբ որևէ երկիր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ընդունում, թուրքական ղեկավարությունը ճնշումներ է գործադրում և խզում դիվանագիտական հարաբերությունները: Բրազիլիայի Սենատը կարևոր քայլ ձեռնարկեց և միացավ Հարավային Ամերիկայի այն պետություններին, որոնք արդարության կողմից են հանդես գալիս, և դեմ են հանդես գալիս մարդկության դեմ իրականացված հանցագործություններին »,- այս մասին ավելի վաղ հայտնել էր Հարավային Ամերիկայում «Հայ Դատ»-ի գրասենյակի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը: