Բավ է պառակտվել
20-07-2022 10:57

Ֆրանսիայի ԱԳՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության շարունակմանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։

Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձել են նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

«Ֆրանսիան, որը վճռական է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում, ողջունում է այս հանդիպումը։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության շարունակմանը, որպեսզի այդ երկրները բարենպաստ պայմաններ ստեղծեն իրենց հարաբերությունների կարգավորման համար»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։

Ավելի վաղ Միրզոյան-Բայրամով հանդիպումը ողջունել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ երկխոսությունը Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է, «և մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել դրան»։