Բավ է պառակտվել
20-05-2021 11:59

«Կոչ ենք անում իրավախախտ կողմին անհապաղ դուրս բերել զորքերը և դադարեցնել հետագա սադրանքները»․ Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի ԱԳՆ-ն իր անհանգստությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակի կապակցությամբ։

Երևանում հայտարարել են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների մասին Ադրբեջանի կողմից, որի զինծառայողներն ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք (Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում)։

«Սահմանային ներխուժումները ռազմական շարժումների արդյունքում կարող են ապակայունացնել իրավիճակը և նոր ռազմական գործողությունների հանգեցնել: Մենք իրավախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ դուրս բերել զորքերը և դադարեցնել հետագա սադրանքներն»,- ասվում է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական խոսնակի հայտարարությունում:
Նշվում է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին:
«Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- ասել են Նյու-Դելիում։