Բավ է պառակտվել
13-02-2015 08:17

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Մինսկում «քառյակի» հանդիպումը

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է փետրվարի 11-12-ը «նորմանդական ձեւաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ: «Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: