Բավ է պառակտվել
17-05-2022 12:32

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է երկրի ներքին գործը

Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին: Այս մասին երեքշաբթի ասել է լրագրողներին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիայի II համաժողովի շրջանակներում։
«Դա Հայաստանի ներքին խնդիրն է՝ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք գիտենք այդ մասին և չենք միջամտում այս գործընթացներին»,- ասել է նա, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցային գործընթացը և դրան ուղեկցող բողոքի ակցիաները Հայաստանում։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին
Հայտարարությունները, թե իբր, «Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը», անհեթեթ են․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանում առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը. ՌԴ ԱԳՆ
Բողոքի ցույց՝ Հայաստանի խորհրդարանի մոտ, Բաղրամյան պողոտան փակ է. «Հեռացե՛ք».
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ ՌԴ ԱԳ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի և Բաքի հարաբերությունները, հաշվի առնելով շփումները Եվրոպայում