Բավ է պառակտվել
17-02-2015 10:43

Եվրամիության նոր պատժամիջոցները հակասում են առողջ բանականությանը.ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն «անհեթեթ» և «անտրամաբանական» է որակել Եմ տարածք ՌԴ քաղաքացիներին մուտքի արգելք սահմանող «սև ցուցակի» ընդլայնումը, որում հայտնվել են ՌԴ պաշտպանության նախարարի երկու տեղակալներ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին ասված է ԱԳ գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, թե Եվրամիությունը չցանկացավ վերլուծել ուկրաինական հակամարտության սրման իրական պատճառները, այլ «հերթական անգամ տեղի տվեց Կիևի «պատերազմի կուսակցությանը»»։
«Նմանօրինակ որոշումներն առավել անհեթեթ են դիտվում փետրվարի 12-ին Մինսկի համաձայնությունների համատեքստում, որոնց ձեռք բերման քննարկումներին մասնակցել էին նաև ԵՄ անդամ առաջատար երկրների առաջնորդները», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, նախօրեին Եվրամիության կողմից հրապարակված նոր պատժամիջոցների համաձայն, «սև ցուցակն» համալրվել էր 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանցով։ Պատժամիջոցների տակ հայտնված անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ նրանց ակտիվները սառեցվում են։