Բավ է պառակտվել
15-03-2019 16:52

ՌԴ ԱԳՆ․Ռուսաստանը հարգանքով կընդունի ղարաբաղյան կարգավորման ձևաչափի փոփոխության մասին կողմերի որոշումը

Ռուսաստանը հարգանքով կընդունի ղարաբաղյան կարգավորման ձևաչափի փոփոխության մասին կողմերի որոշումն, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Վերջին ժամանակներս պաշտոնական Երևանը հաճախ է հայտարարում Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Մարտի 12-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ լիազորված չէ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կամքը, քանի որ ընտրված չէ նրանց կողմից:

“Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բազմիցս խոսել է բանակցային ձևւաչափի մասին, որը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք”,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ դա ոչ միայն Ռուսաստանի դիրքորոշումն է, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների: