Բավ է պառակտվել
10-03-2022 13:02

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ․ թող վայելեն միմյանց հետ շփումն՝ առանց Ռուսաստանի

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ոչ բարեկամական երկրները, չարաշահելով ԵԽ Նախարարների կոմիտեում (ԵԽՆԿ) իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհուրդը և Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքը ոչնչացնելու քաղաքականությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իրադարձությունների ընթացքն անշրջելի է դառնում: Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս քայքայիչ գործողությունների հետ՝ ԱՄՆ-ի և նրա կամակատարների կողմից ոտնահարված միջազգային իրավունքը «կանոնների վրա հիմնված կարգով» փոխարինելու ուղղությամբ։ Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի և դրան հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունը արևմտյան գերազանցության և ինքնազմայլման ևս մեկ հարթակի վերածելուն։ Թող վայելեն միմյանց հետ շփումն՝ առանց Ռուսաստանի»,- ասվում է հայտարարության մեջ: