Բավ է պառակտվել
10-12-2022 14:02

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Վրաստանի հետ սահմանին Վերին Լարսի անցակետի ընդլայնման աշխատանքների մասին

Ռուսաստանն աշխատում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի ընդլայնման ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Վրացական կողմից արդիականացվում է ճանապարհային ենթակառուցվածքը, այդ թվում՝ թունելի կառուցումը Կրեստովի լեռնանցքում, մեր կողմից ընդլայնվում է Վերին Լարսի անցակետը»,- ասել է նա։

Գոնչարի խոսքով, Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի շփումները մնում են երկրների միջև երկկողմ երկխոսության կարևոր տարր, որի ընթացքում քննարկվում են գործնական ասպեկտները՝ առևտրի, տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ոլորտների շեշտադրմամբ։ «Դա վերաբերում է, մասնավորապես, մեր երկրների միջև գործող միակ ավտոմայրուղու անխափան աշխատանքին»,- ասել է դիվանագետը։