Բավ է պառակտվել
27-06-2016 14:54

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հռոմի Պապի այցելության վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարել է, թե իրենք տխրությամբ են անդրադառնում Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին:

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարության մեջ նշվել է, թե Հռոմի Պապը Հայաստանում կրկնել է այն արտահայտությունները, որոնց պատճառով նախորդ տարի Թուրքիան հիասթափություն է ապրել։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարությունը վեհափառ հայրապետին մեղադրել է Թուրքիայի դեմ «կողմնակալության» և «կրոնական խտրականության» մեջ:

Հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության հետ կապված Հռոմի Պապի հայտարարությունն ու Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը։