Բավ է պառակտվել
16-10-2020 23:46

Միլոնովը պատասխանել է իրեն Ադրբեջանի սև ցուցակում ներառելուն (տեսանյութ)

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրեն Ադրբեջանի սև ցուցակում ընդգրկելը խորհրդանշում է այն փաստը, որ պատերազմ սանձազերծած ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ադրբեջանն իրեն ընդգրկել է սև ցուցակում, քանի որ համարել են, որ ռուս պատգամավորը պետք է իր այցը Ղարաբաղ համաձայնեցներ Բաքվի հետ:

«Եթե սա այն երկիրն է, որը ես տեսնում եմ որպես խաղաղ մարդկանց ռմբակոծող, երկիր, որը թուրքական անօդաչու սարքեր է ուղարկում սպանելու կանանց, երեխաներին, ռմբակոծելու խաղաղ քաղաքները. ապա ես երևի չեմ ցանկանում հայտնվել այս երկրի սպիտակ ցուցակներում, ես նախընտրում եմ լինել ամենասև ցուցակներում: Քանի որ այս տեսակ անարդարության իմ սև մերժում հասել է գագաթնակետին, - շեշտել է պատգամավորը:

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար, բայց շեշտել, որ Ադրբեջանը պետք է «խելքի գա»:

«Քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է անդամակցել համաշխարհային հանրությանը, չպետք է իրեն այդպես պահի: Եվ նույնիսկ եթե ԴԱԻՇ-ի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված խմբավորում) զինյալները և պարոն Էրդողանը նստած են նրա ձախ ուսին՝ պարոն Ալիևը չպետք է իրեն պահի որպես մարդ, ով իր անունը հավերժ կգրի Ադրբեջանի պատմության սև ցուցակներում: Ի վերջո, նա Ադրբեջանի որդիներին մղում է հակամարտության, եղբայրասպան պատերազմի, մահվան», - նշել է խորհրդարանականը:

Միլոնովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները որոշում կկայացնեն Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:

«Նրանք կարող են ինձ ցմահ ընդգրկել այս ցուցակում, գլխավորն այն է, որ նրանք զոհվածների ցուցակներում չընդգրկեն խաղաղ բնակիչներին, իսկ նարնք հենց դա են անում: Նրանք պատերազմ են վարում, նրանք այժմ մարդասպաններ են, և մարդկանց արյունը նրանց ձեռքերի, նրանց խղճի վրա է: Ինչպե՞ս են նրանք դրանով ապրելու: Այ սա՛ կտեսնենք», - ամփոփել էՄիլոնովը:
FAN- ին տված հարցազրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ Ստեփանակերտ է ժամանել մարդասիրական նպատակներով:

«Սև ցուցակում ինձ ընդգրկելը խորհրդանշում է այն փաստը, որ Ղարաբաղում սպանդ սանձազերծած ագրեսոր քաղաքական գործիչները մտադիր չեն խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը: Ես զինվորական չեմ, ոչ լրտես եմ, ոչ էլ գաղտնի զենք եմ: Ես Ստեփանակերտ ժամանեցի բացառապես մարդասիրական նպատակներով և մարդկանց օգնելու մտադրությամբ: Ո՞ւմ է պետք սրացումը: Նրանց, ովքեր չեն ցանկանում խաղաղություն այս երկրում», - ասել է խորհրդարանականը:

Ներկայումս Միլոնովը գտնվում է Ստեփանակերտում: Ուրբաթ օրն ավելի վաղ հաղորդվել էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր երրորդ անգամ Ադրբեջանի զինված ուժերը հրետակործում են քաղաքը: