Բավ է պառակտվել
18-04-2014 08:16

Մինչև մայիսի 3-ը ՀՀ Կառավարությունը կձևավորվի. Է. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի շուրջ 1,5 ժամ տևած նիստից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԳՄ նիստում Կառավարության ձևավորման հարց քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել. քաղաքական քննարկումները կշարունակվեն մինչև մայիսի 3-ը: Խոսնակը նաև հավելեց, որ նիստը վարել է կուսակցության նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստա Է. Շարմազանովի՝ նախագահի թեկնածության հարցը նիստում չի քննարկվել:
«Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկենք և ձեր դատին կներկայացնեն»,-ասաց ՀՀԿ խոսնակն ու անրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելուն ավելացրեց. «Ցանկացած քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում, և ՀՀԿ էլ հարգանքով է վերաբերում «Օրինաց երկիր» քաղաքական ուժի այդ քաղաքական հայտարությանը: Մանավանդ որ՝ հավերժ կոալիցիաներ չեն լինում»: ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ իրենք միայնակ չեն, ժողովրդի հետ միասին են: