Բավ է պառակտվել
26-09-2016 17:16

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը կարող է վերանվանվել

Երկուշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց վերանվանել Սփյուռքի նախարարությունը:

ՀՀ խորհրդարանը սեպտեմբերի 26-ին արտահերթ նիստում քննարկում է կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները:

«Կարծում եմ, որ սփյուռքի նախարարությունը անհրաժեշտ է վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն, ինչը թույլ կտա որպես երկարաժամկետ ռազմավարություն համախմբել հայ ազգը և հայացք ուղղել դեպի Հայրենիք», - ասաց Շարմազանովը:

Նա նշեց հայրենադարձության ապահովման կարևորությունը` ընդգծելով այս հարցում Իսրայելի հարուստ փորձի կիրառման հնարավորությունը:

«Դա մեսիջ կլինի ողջ հայությանը, որ մենք կարևորում ենք սփյուռքը ոչ միայն ինչ-որ միջոցառումների հարցում, այլ նաև նրանց համար պատմական հայրենիք վերադառնալու հնարավորություններ կազմակերպելու հարցում», - ասաց Շարմազանովը:

Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է ԱԳՆ-ի ենթակայության տակ գործող սփյուռքի կոմիտեի հիման վրա և ներառվել է ՀՀ կառավարության կազմում 2008 թ.-ի հոկտեմբերի 1-ից: Սփյուռքի հետ կապերի կոմիտեն ձևավորվել էր ՀՀ կառավարության 2008 թ.-ի մայիսի 22-ի որոշմամբ: Նույն թվականի հունիսին ՀՀ նախագահի որոշմամբ, Կոմիտեի նախագահ է նշանակվել Հրանուշ Հակոբյանը, ով մինչ օրս էլ ղեկավարում է սփյուռքի նախարարությունը:

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով ներկայացնում է կառավարական կազմի փոփոխությունները, տվյալ առաջարկն ընդունելի է, կառավարության քննարկմանը կներկայացվի և անհրաժեշտության դեպքում առաջին և երկրորդ ընթերցումների ընթացքում ուղղումներ կկատարվեն։

Սփյուռքահայությունն ունի մոտ 7-8 մլն մարդ, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի բնակչության թվաքանակը: Ամենամեծ հայկական համայնքները գտնվում են Ռուսաստանում (2,5 մլն-ից ավելի), ԱՄՆ-ում (1 մլն-ից ավելի), Ֆրանսիայում (500 հազարից ավելի), Լիբանանում (120 հազար), Իրանում (շուրջ 80 հազար):

Կառավարության որոշմամբ, մի շարք նախարարություններ և գերատեսչություններ կենթարկվեն լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Մասնավորապես, չորս նախարարություններ կանվանափոխվեն։ Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, իսկ Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե։ Կառավարոթյան կառուցվածքում նախատեսվում են նաև մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ։