Բավ է պառակտվել
05-11-2021 20:23

Հայաստանի պն-ը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ու տարածաշրջանում առկա խնդիրներին առնչվող հարցեր

Նոյեմբերի 5-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Ինչպես տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը, կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով: