Բավ է պառակտվել
20-02-2023 19:01

ՀՀ պաշտպանության նախարարը ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ քննարկել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գործակալության տնօրենի հետ

Փետրվարի 20-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Պապիկյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։