Բավ է պառակտվել
17-11-2022 14:04

ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չորեքշաբթի ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր»,- գրել է նա։