Բավ է պառակտվել
18-10-2022 11:24

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան, տեղեկացնում է պաշտպանական գեչատեսչության մամլո ծառայությունը։

Մոտ երեք շաբաթ առաջ The Economic Times-ի հնդկական հրատարակությունը հայտնել էր Հնդկաստանի կողմից Հայաստանին մոտ 250 միլիոն դոլարի զենքի մեծ խմբաքանակի մատակարարման պայմանագրի մասին։ Խոսքը Pinaka բազմափողանի հրթիռային կայանների, հակատանկային հրթիռների և զինամթերքի մասին է։