Բավ է պառակտվել
21-10-2021 18:59

Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը․ Հայաստանի պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապյանը հինգշաբթի ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին, տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: