Բավ է պառակտվել
01-02-2016 09:13

Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու երկրների միջև 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագիր կստորագրվի: