Բավ է պառակտվել
21-10-2022 20:50

ՌԴ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է միջազգային անվտանգության ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին ուրբաթ հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև։ Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, ներառյալ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​ասվում է հաղորդագրությունում։