Բավ է պառակտվել
23-01-2015 13:50

Լարվածությունը սահմանում չի վերածվի պատերազմի. ՀՀ ՊՆ

Անցյալ տարվա ամռանը սկիզբ առած լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում շարունակում է պահպանվել: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ իրավիճակը հսկվում է Հայաստանի ԶՈՒ-ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից: «Չկա հակառակորդի կողմից կատարած որևէ գործողություն, որը չստանա համարժեք պատասխան և որի ուղղությամբ չընդունվեն արդյունավետ որոշումներ համապատասխան վերլուծության արդյունքում: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ սահմանում լարվածություն կա», - ասել է նախարարը: Օհանյանը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք կարող է լարվածությունը վերածվել լայնածավալ մարտական գործողությունների: «Չեմ կարծում, որ այդ կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողությունների: Կարծում եմ, որ, վերջ ի վերջո, հակառակորդի զինվորական և քաղաքական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ տվյալ խնդիրը լուծելու համար մարտական ճանապարհը լավագույն տարբերակը չէ: Ճիշտ հակառակը. զինվորական ղեկավարությունը պետք է վստահության մթնոլորտ ձևավորի քաղաքական ղեկավարության կողմից բանակցական գործընթացը շարունակելու համար», - ասել է նախարարը: