Բավ է պառակտվել
22-04-2015 10:23

Կանադան ՀՀ-ում ապրիլի 24-ին կներկայացնի միգրացիայի հարցերով նախարարը

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Երիցյանը ապրիլի 20-ին հանդիպեց Կանադայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերին, ով կգլխավորի Երևանում կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ սգո միջոցառումներին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանը իր երախտագիտւթյունը հայտնեց նախարարին հայ ժողովրդի հետ միասին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար: Դիվանագետը ընդգծեց հայ-կանադական բարեկամության կարևորությունը: Կողմերը նաև երկկողմանի հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող մի շարք հարցեր քննարկեցին: