Բավ է պառակտվել
24-10-2019 15:04

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Բրատիսլավայում

ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։

“Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում”,- ասել է նա:

Լայչակը բարձր է գնահատել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։

“Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել ղեկավարների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է”,-ասել է Լայչակը:

Իր հերթին, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն “Ամերիկայի Ձայն”-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջնորդներն, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը, սակայն, հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում։

“Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում (Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի) հանդիպման շրջանակներում, դեռևս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ”,-ասել է Գրեմինգերը։