Բավ է պառակտվել
31-05-2021 13:00

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները

Մայիսի 31-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։

Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամլո ծառայությունը հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։

Հարությունյանն ու Շոյգուն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 28-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը Շոյգուն և Հարությունյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։