Բավ է պառակտվել
09-04-2019 19:33

Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարները հաստատել են համագործալցության ծրագիրը

Հայ-չեխական հարաբերությունները զարգացման հեռանկարներ ունեն, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չեխ գործընկեր Լյուբոմիր Մետնարի հետ ռազմական ոլորտում երկու երլրների միջև համագործակցության 2019 թվականի ծրագրերի ստորագրունից հետո։

“Փաստաթղթով կարգավորվում են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, գործընկերության ձևաչափը և կանոնակարգը։ Ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ է բացում ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական ոլորտներում”,-ասել է Տոնոյանը երեքշաբթի չեխ գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսին։

Ըստ նախարարի, համագործակցությունը զարգանում է խաղաղապահ գործողություններին, ռազմական ոստիկանությանը, ռազմաքաղաքական երկխոսությանը և տեղեկությունների փախանակմանն առընչվող ոլորտներում։

Ինչպես նշել է Տոնոյանը, չեխ գործընկերոջ հետ քննարկվել են նաև երրկող հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

“Արձանագրել ենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և ընդհանուր մոտեցումները տարածաշրջանային և միջազգային հարցերում”, - ասել է նա:

Նշելով, որ Երևան կատարած այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետի և Ազգային ժողովի պատգամավորների հետ, Մետնարը կարևորել է ստորագրված համաձայնագրերը և երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ստեղծումը: