Բավ է պառակտվել
24-05-2022 16:08

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական անվտանգության սպառնալիքների հետ կապված հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ երեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը։

Պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:
Նիստի մասնակիցները հավանության են արժանացել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր:
Նիստի ավարտին պաշտպանության նախարարը ՀԱՊԿ քարտուղարին առաջարկել է բոլոր ընդունված փաստաթղթերի ստորագրումը կազմակերպել անհատական կարգով: