Բավ է պառակտվել
05-04-2016 10:00

Ադրբեջանական քարոզիչների հերթական հիմարությունը (լուսանկար)

Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ: Այս մասին գրված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ ադրբեջանցիներն ըստ երևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա:

Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի կողմից, Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն նամակ գրելու համար նախևառաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն:
Նամակի ոճն ու գրագիտությունը կամ ավելի ճիշտ անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն:
«Ավելացնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երբևէ այդպիսի ստորագրություն չի ունեցել»,- նշված է հաղորդագրության մեջ: