Բավ է պառակտվել
24-02-2021 10:14

Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերների» մասին Փաշինյանի խոսքերը

Հայաստանի վարչապետի թեթև ձեռքով օպերատիվ-տակտիկական համակարգերի թեման մեծ արձագանք ստացավ մամուլում, ինչին հաճույքով միացան նաև ադրբեջանական ԶԼՄ-ները ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերներ» օպերատիվ-տակտիկական հրթիռների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Նախօրին 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտական գործողությունների ժամանակ «Իսկանդերները» ժամանակին չօգտագերծելու մեղանդրանքին, Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանները»։ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։

Հայաստանի պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հայտենլ է Sputnik Արմենիային, որ «իրենք չեն կարող մեկնաբանել Հայաստանի վարչապետի խոսքերը»։

«Իսկանդերների» օգտագործման մասին առաջինը խոսել է Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նախորդ տարվա նոյեմբերին նա ասել է, որ «Իսկանդերները» կիրառվել են պատերազմի վերջին օրերին։ Իր հերթին, Սարգսյանը վերջին հարցազրույցում ասել է, որ դրանք բաց են թողնվել Շուշիի ուղղությամբ։ Այնուհանդերձ, Հայաստանի իշխանությունները և ԶՈՒ-ն երբևէ պաշտոնապես չեն հաստատել այդ համակարգերի օգտագործման մասին տեղեկությունները։