Բավ է պառակտվել
15-09-2022 11:26

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արամ Թորոսյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հայկական կողմն ըստ նախնական տվյալների, ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։